Այսօր՝ մարտի 27-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի տեղական Արմեն Սիմոնյանն անդրադարձավ ներմարզային տրանսպորի երթևեկությանը։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե մարզերում թույլատրվու՞մ է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, և եթե այո, ապա ինչպե՞ս է իրականացվում վարորդների մոտ վիրուսի առկայության ստուգումը՝ Արմեն Սիմոնյանը նշեց, որ ներմարզային տրանսպորտի երթևեկության վրա պարետի կողմից որևէ արգելք դրված չէ, բայց այսօր ներմարզային տրանսպորտը գործում է 5 մարզերում։
«Ցածր ուղևորահոսքի պատճառով Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի ներմարզային տրանսպորտը չի գործում, մնացած բոլոր մարզերում գործում է։ Երթերից առաջ բոլոր մեքենաները ախտահարվում են, իսկ վարորդները՝ ջերմաչափվում մինչև երթի սկսվելը։ Ջերմության արձանագրման դեպքում, վարորդներին թույլ չի տրվում շարունակել աշխատանքը, հորդորում ենք դիմել բժշկի»,- ասաց Արմեն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







