Այօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ 1000-ավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է, և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը և որ կարևոր է՝ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը:
Ուղիղ եթերում ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի միայն կենսական նշանակության անհրաժեշտ տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







