ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Համաձայն հայտարարության՝ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: Հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն:
Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել է խաղատների, վիճակախաղերի և բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







