Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

«Լուսավոր Հայաստանը» կոչ է անում նիստեր չգումարել արտակարգ դրության ժամանակ

«Լուսավոր Հայաստանը» կոչ է անում նիստեր չգումարել արտակարգ դրության ժամանակ
RA National Assembly session took place

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է ԱԺ լիագումար նիստերն արտակարգ դրության ռեժիմում չանցկացնել:

«Ես կարծում եմ, որ մենք, ԱԺ նիստը գումարելով հիմա, 130 հոգով հավաքվելով և մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ հաշվի առնելով վարչապետի երեկվա հայտարարությունը։ Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, և ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, ովքեր անընդհատ կապի մեջ կլինեն։ Հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել ևս, որ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է ատակարգ դրության հետ», — ասաց Մարուքյանը քառօրյայի մեկնարկին։

Ընդդիմադիրն առաջարկում է քննարկել արտակարգ դրության ռեժիմի հետ կապված հրատապ օրինագծերը կամ որոնք կոչված են լուծելու տնտեսության հարցերը՝ արտահերթ նիստերի գումարման ռեժիմով:

«Մենք արդեն ցույց ենք տվել, որ անհրաժեշտության դեպքում շատ օպերատիվ կարող ենք հավաքվել։ Նախորդ անգամ մեկ ժամում հավաքվել ենք», — հայտարարեց Մարուքյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա՝ «կյանքը շարունակվում է, և օրինակ ծառայելու համար մենք պետք է ոչ թե նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքները», — ասաց Միրզոյանը՝ նշելով, որ հստակ չէ, թե որքան կտևի արտակարգ դրությունը, հետևաբար այդ ռեժիմով չեն կարող մեկ տարի մնալ, բացի այդ այլ ռեժիմով աշխատել չեն կարող, որովհետև օրենսդրությունն այդպիսին չէ:

Արարատ Միրզոյանի կարծիքը պաշտպանեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+