Կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում տեղական արտադրանքի իրացման ուղղությամբ՝ Կառավարությունը քննարկում է, թե ինչպիսի այլընտրանքային շուկաներ կարելի է ձեռք բերել։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը տնտեսվարող սուբյեկտների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների արտադրանքի ծավալները պահպանելու ուղղությամբ։
«Ինչ վերաբերում է տեղական շուկայում ներքին սպառումն իրականացնելուն, ապա որոշակի քայլեր իրականացվում են և մոտ ապագայում կերևան արդյուքները․ դրանք կարող են լինել կա՛մ պետական գնումներն ուղղելով տեղական արտադրությանը, կա՛մ այլ գործիքակազմ կիրառելով»,- ասաց Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







