Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:17

Տնտեսությունն այսօր կանգնած է անդունդի եզրին․ Ծառուկյան

Տնտեսությունն այսօր կանգնած է անդունդի եզրին․ Ծառուկյան

Տնտեսությունն այսօր կանգնած է անդունդի եզրին։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում  նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա ընդգծեց, որ աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է, որի մասին ինքը դեռ երկու ամիս առաջ ասել էր՝ կոչ անելով քայլեր կատարել, որ փակուղու առաջ չկանգնենք:

Անդրադառնալով պետության կողմից բիզնեսին տրվող ֆինանսական օժանդակությանը, Ծառուկյանը նշեց, որ 67000 ձեռնարկությանը կտրամադրվի 50 միլիոն, ինչը ենթադրում է, որ ամեն ձեռնարկության հասնելու է մոտ 700 դոլար, իսկ աշխատողների միջև գումարի վերաբաշխումներից հետո, ամեն մեկին կհասնի մոտ 5000 դրամ․ ըստ նրա՝ սա առնվազն ծիծաղելի է։

Հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունները աշխատում են, և եթե չեն աշխատում, արդյոք աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ երկրում արտակարգ իրավիճակ է և արգելել են աշխատել։ Պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, ինքն էլ պարտավոր է իր ժողովրդին վճարել։

«Ծառուկյանը պետություն չի, այլ ձեռնարկատեր է, թող պետությունն անի, ես՝ որպես սեփականատեր կաջակցեմ»,- նկատեց նա։

Խոսելով Առողջապահության ու էկոնոմիկայի նախարարությունների գործունեության մասին, նա նշեց, որ դեռ մարտի 3-ին նրանց աշխատանքը վատ է գնահատել, բայց այժմ միասնական լինելու ժամանակն է, այլ ոչ թե  միմյանց վրա ցեխ շպրտելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+