Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:23

ANCA-ն քննադատել է ԱՄՆ-ի վարչակազմի որոշումն Արցախին տրամադրվող օգնությունը դադարեցնելու հետ կապված

ANCA-ն քննադատել է ԱՄՆ-ի վարչակազմի որոշումն Արցախին տրամադրվող օգնությունը դադարեցնելու հետ կապված

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քննադատել է ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման հումանիտար ծրագրի ֆինանսավորման դադարեցման հետ կապված:
«Թրամփի վարչակազմը սասանում է ԱՄՆ-ի հեղինակությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում ազնիվ միջնորդի և արգելակում է խաղաղությանը՝ հարձակվելով Արցախում 1,5 միլիոն դոլար արժողությամբ հումանիտար ականազերծման ծրագրի վրա», — ասվում է Կոմիտեի Twitter-յան գրառման մեջ:

Գրառման մեջ նշվում է նաև, որ, միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմը ավելի քան 100 միլիոն դոլար գումարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին:

Նշենք, որ մարտի 19-ին Eurasianet-ը հաղորդել էր, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Ծրագիրը ֆինանսավորել է USAID-ն, իրականացվել՝  Halo Trust կազմակերպության կողմից:

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են, որ ֆինանսավորման դադարեցումը կապված է դրա ավարտով  և ռեսուրսներն այլ առաջնահերթությունների տրամադրելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե որևէ քաղաքական նկատառումով:

Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնն իր հերթին ևս հանդես է եկել վերոնշյալ ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ հաղորդագրությամբ։

«Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական ​​կազմակերպությունների և կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին` հնարավոր չեղավ պահպանել ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Արցախին: Թրամփի վարչակազմը որոշել է կրճատել Արցախում ականազերծման ծրագիրը », — ասվում է հաղորդագրության մեջ: Նշվել է նաև, որ բացի Հայաստանից, Միացյալ Նահանգները միակ երկիրն էր, որն Արցախին ուղիղ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում:

Միևնույն ժամանակ, «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար և ՀՅԴ «Դաշնակցություն» Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը InfoPort.am— ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ կառավարության որոշումը՝ օգնությունը դադարեցնելու մասին, դեռ պետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսում:

«Ներկայացուցիչների պալատի 70 և ավելի անդամներ միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ պետք է անպայման շարունակվի Արցախին ԱՄՆ-ից տրվող օգնությունը և մի բան էլ ավելանա։ Հայ դատի հանձնախումբը շարունակում է այդ ուղղությամբ իր աշխատանքը և կոչ է անում, որ ամերիկահայերը դիմեն իրենց ընտրյալ կոնգրեսականներին, որպեսզի փոխեն գործադիրի այս կեցվածքը», — իրավիճակն այսպես է ներկայացրել Կիրո Մանոյանը։

Ֆինանսավորման դադարեցման մասին տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Новости-Армения» գործակալությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին: «Նա ասել է, որ վերոնշյալի վերաբերյալ հարցում է ուղարկվել Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանին, ինչպես նաև նշել է, որ տեղեկատվություն ստանալուն պես մանրամասները կներկայացնի», — հայտնում է գործակալությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+