Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆբ-յան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ ներկայումս միայն «Նորքի» ինֆեկցիոնում չեն կորոնավիրուսով վարակվածները հոսպիտալացվել։ «Քանի որ ունենք հաստատված դեպքերի աճ, «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը այլևս միակը չէ, որտեղ որ մեր քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում։ Մենք ունենք շուրջ հինգ բուժհաստատություն ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։ Հիվանդանոցների թիվը միգուցե աճի, իհարկե հնարավոր է, որ ընթացքում ռազմավարությունը փոխվի։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն որոշակի սիմպտոմներ գտնվում են Նորքի հիվանդանոցում, ովքեր չունեն՝ այլ հիվանդանոցներում»։ Ըստ Թորոսյանի՝ «Նորքի» հիվանդանոցը բուժական մասով է կենտրոնացված հիվանդանոց։
Նախարարը նաև հայտնեց. «Այս պահին ունենք թոքաբորբի՝ ռենտգենով հաստատված 11 դեպք, որոնցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք այս պահին Հայաստանի տարբեր մարզերում ունենք 600-ից ավելի մեկուսացվածեր, սակայն տեղերն արդեն սահմանափակվում են, և արդեն պետք է անցում կատարենք ինքնամեկուսացումների»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







