Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

ՀՀ-ում պարենային ապահովվածության խնդիրներ չունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում պարենային ապահովվածության խնդիրներ չունենք․ Նիկոլ Փաշինյան

Հանրապետությունում, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով, պարենային ապահովվածության առումով խնդիրներ չունենք: Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է՝ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք: Օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի՝ 38 օրվա պաշար ունենք»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ երեկ՝ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ և այդպես շարունակ՝ արևածակի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ:

«Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով ու դիզելային վառելիքով և ներմուծվում էլ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ զեկուցեց, որ, մասնավորապես, հանրապետությունում բենզինի առնվազն 3 ամսվա, իսկ դիզելի՝ 1,5 ամսվա պաշար կա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+