Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:18

Կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ և օժանդակություններ․ ՊԵԿ նախագահ

Կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ և օժանդակություններ․ ՊԵԿ նախագահ
Chairman of the RA State Revenue Committee Davit Ananyan gives a press conference at the RA Government's press hall

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարվածի պես բնականոն ռեժիմով է աշխատում և իր գործառույթներն իրականացնում է ամբողջ ծավալով: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, հրավիրված ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Անդրադառնալով Հայաստանում պետական բյուջեի հարկային եկամուտներին, ՊԵԿ նախագահը նշեց, որ այն 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով կգերակատարվեն, սակայն տարեսկզբին նկատված թափը մարտի երկրորդ տասնօրյակից սկսած դանդաղել է:

«Պետական բյուջեի հարկային եկամուտների մասով առաջին եռամսյակի համար ծրագրված համամասնությունը մենք, ըստ էության, կկատարենք մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի կամ գումարային առումով՝ 40-45 միլիարդ դրամ»,- նշեց ՊԵԿ նախագահը՝ ընդգծելով, որ սա իներցիոն թափի արդյունքն էր, բայց մարտի սկզբից  համաշխարհային համաճարակային իրավիճակում, նաև՝ տնտեսության որոշակի խնդիրների հետ կապված, աճը մարտի երկրորդ տասնօրյակից սկսած արդեն դանդաղում է։

Անանյանը նշեց, որ կառավարությունում քննարկումների արդյունքում որոշել են, որպեսզի չլինիհարկ վճարողների վարքագծային փոփոխություններ, ձեռնպահ կմնանք հարկային արձակուրդներ տրամադրելուց: Որոշվել է, որ Կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ և հասցեական օժանդակություններ:

Ինչ վերաբերում է հարկային պարտավորությունների կատարման գործընթացին, ապա ըստ Անանյանի, այն  փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունների համար չի վերանայվի՝ նշելով, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար կլինեն օժանդակության ծրագրեր և դրանք չեն ենթադրում հարկային արձակուրդներ և հարկային արտոնություններ:

Դավիթ Անանյանը նշեց նաև, որ ապրանքաշրջանառության ծավալները հիմնականում ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով:

«Հանրային սննդի սրահների և կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում: Առևտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ դրական առումով: Կա 40-45%-ի աճ վերջին շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին, եթե վերցնենք առևտուրը միայն: Բայց օրինակ մարտի 16-ին տպվել է շուրջ 1.3 միլիոն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1.5 միլիոն ՀԴՄ: Այսինքն՝ եղել են անկումներ ու վերելքներ, բայց էական փոփոխություններ այս պահին դեռ չեն արձանագրվել։ Կարծում եմ՝ էական փոփոխությունները դեռ առջևում են»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+