Հանրապետույթունում կորոնավիրուսով վարակի ևս 7 հաստատված դեպք ունենք, դեպքերի ընդհանուր թիվը դարձավ 122։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել»,- ասաց նախարարը։
Թորոսյանը հայտնեց, որ սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև սպասում ենք, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







