Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են՝ հասնելով 102: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, «Շանթ» հ/ը եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ դեպքերի մեծամասնությունը կապված է երկու վարակման օջախների՝ Էջմիածնի ու Երևանի արտադրամասներից մեկի հետ:
«Մարդկանց 75 տոկոսը երկու տեղում է վարակվել` արտադրամասում և Էջմիածնի նշանդրեքի ժամանակ։ Նոր ճյուղերի զարգացում այս պահին չունենք։ Եթե տեսնենք, որ պայքարի այս մեթոդն անիմաստ է, կանցնենք այլ մեթոդների։ Արտադրամասը գտնվում է Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի ինստրուկտորը ժամանել է Հայաստան և, ջերմիջեցնող դեղեր խմելով, թաքցրել իրավիճակը, հետո հեռացել Հայաստանից»,– ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







