Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնի քայքայման հետ մեկտեղ, կկրճատվեն և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում»,- գրել է Սուրենյանը՝ հայտնելով, որ օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։
Սուրենյանը գրել է, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես կնահանջեն, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար կբարձրանա է 5-6 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







