Ինչպե՞ս պետք է ինքնամեկուսանալ․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը իրազեկող տեսանյութ է հրապարակել։
Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
✅Մնացե՛ք տանը
✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
✅Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է
✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
✅Առանձնացրե՛ք տնային պարագաները
✅Հյուրեր մի՛ ընդունեք
✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
✅Հերմետիկ փակեք աղբամանը
✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին
https://web.facebook.com/watch/?v=526571088245860
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







