ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է ներկայացրել Հանրապետությունում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ։
Արսեն Թորոսյանը գրել է․
«ԹԱՐՄԱՑՈՒՄ 18:00, 17.03.2020թ.
Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»»։
Նախարարը հայտնում է, որ այս պահին հանրագումարով ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







