Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան: Այս մասին տեղեկատվություն է տարածել ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Ավիաընկերությունը չվերթները չեղարկել է աշխարհում տարածված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով։
Համաձայն ավիաընկերության տարածած հաղորդագրության՝ կասեցվել են մարտի 19-ից ապրիլի 30-ը դեպի Մինսկ և հակառակը, մարտի 20-ից ապրիլի 30-ը դեպի Մոսկվա և հակառակը ուղղություններով չվերթները, ինչպես նաև մարտի 18-ից ապրիլի 30-ը՝ Սուրգուտ-Խուջանտ (քաղաք Տաջիկստանում)-Սուրգուտ չվերթները, մարտի 18-ից ապրիլի 30-ը՝ Տյումեն-Բաքու-Տյումեն ուղղությամբ թռիչքները»,- նշված է ավիաընկերության կայքում տեղադրված կորոնավիրուսի պատճառով դադարեցված թռիչքների բաժնում:
Նույն ժամանակահատվածում դադարեցվելու են նաև Մոսկվա-Նախիջևան-Մոսկվա ուղղությամբ չվերթները։ Ավելի վաղ Utair-ը դադարեցրել էր թռիչքները Ռուսաստանից Ուզբեկստան, Բեռլին, Միլան, Վիեննա և Ռիգա:
Utair Airlines-ն առաջարկում է չեղարկված չվերթների տոմսեր գնած անձանց վերադարձնել դրանց ամբողջ արժեքը կամ փոխել դրանք մեկ այլ ամսաթվով մինչև 2020 թվականի վերջը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







