Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել զրոյացնել կամ նվազեցնել որոշ բժշկական ապրանքների մաքսատուրքերը, որոնք օգտագործվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և կանխարգելման համար: Որոշումն ընդունվել է Covid-19-ի տարածման կապակցությամբ համաձայնեցված միջոցառումների և առաջարկությունների մշակման վերաբերյալ Հայաստանի և Ղրղզստանի առաջարկությունների քննարկման արդյունքներով, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
«Ինչպես ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, սկզբունքային որոշումն ընդունվել է։ Մոտ ժամանակներս կողմերի փորձագետները կհամաձայնեցնեն այն ապրանքների կոնկրետ ցանկը, որոնք անհրաժեշտ են վիրուսի տարածումը կանխելու համար:
Բացի այդ, Խորհրդի անդամները հանձնարարել են ԵՏՀ Կոլեգիային ձևավորել աշխատանքային խումբ՝ օպերատիվ միջոցներ ձեռնարկելու և տեղեկատվություն փոխանակելու համար՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում մակրոտնտեսական կայունության, ապրանքների փոխադարձ առևտրի և ԵԱՏՄ տարածքում աշխատուժի տեղաշարժի ազատության ապահովման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







