Կորոնավիրուսի կանխարգելման և Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունը մինչև ապրիլի 19-ը դադարեցնում է իր կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղություններով։ Այս մասին ասված է ավիաընկերության Ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված գրառման մեջ։
«Հաշվի առնելով Եգիպտոսի կառավարության որոշումը փակել օդային տարածքը մարտի 19-ից 31-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել այն ուղևորներին, որոնք մեկնել են Air Cairo ավիաընկերության միջոցով։
Նշվում է նաև, որ մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում, ըստ նախատեսված չվացուցակի, թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







