Հանրապետության տարածքում կա կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ»,- գրել է Թորոսյանը։
Ընդհանուր առմամբ, այս պահին կա հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







