Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կինը ինքնամեկուսացել են։ Այս մասին հայտնել է Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Նրանք գտնվում են Սևանում։
Վարչապետը նաև նշել է, որ պարբերաբար ջերմաչափվում են, և, բարեբախտաբար, տաքություն չունեն։
Վարչապետն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, վաղն առավոտյան պատրաստվում են անցնել կորոնավիրուսի տեստ։
Նախազգուշական միջոցառումները կապված են մարտի 7-ին Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Բրազիլիա կատարած այցի և նախագահի տիկնոջ հետ հանդիպման հետ։ Ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե իբր Բրազիլիայի նախագահը ևս վարակվել է կորոնավիրուսով։
Բրազիլիայի նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հերքելով տեղեկատվությումը և նշելով, որ տեստը բացասական արդյունք է տվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







