Տեղեկատվության ստուգման կենտրոնի փոխանցմամբ՝ մինչև մարտի 23-ը դասապրոցեսները դադարեցնելու որոշումից հետո լրատվականները գրեցին, թե այս որոշումը խնդիրների առաջ է կանգնեցրել մանկավարժներին:
Նշվում էր, թե «ԿԳՄՍ նախարարությունում քննարկում են մանկավարժների աշխատավարձերից կրճատել ազատ օրերի համար նախատեսված գումարները, քանի որ ըստ էության մանկավարժները չեն աշխատելու»:
Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հացման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։
Նշվում է, որ նմանատիպ լուրեր էին տարածվել նաև մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում հայտարարված արձակուրդի ժամանակ, ինչից հետո նախարարությունը հերքել է տեղեկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







