ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների կողմից այսօր՝ մարտի 12-ին, իրականացված բողոքի ակցիային միացել էին նաև մի շարք ՄԻԱՎ վարակակիրներ։
Armenia Today-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները կրում էին սև դիմակներ և կարմիր թիկնոցներ, իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Մի վտանգեք մեր կյանքը», «Լսեք մեզ», «Ինչո՞ւ քանդել այն, ինչ աշխատում է» գրությամբ։
ՄԻԱՎ վարակակիրներից մեկը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենտրոնն իր գործունեության ընթացքում մշտապես եղել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների կողքին և այժմ էլ եկել են սատարելու կենտրոնի աշխատակիցներին։
Կենտրոնի աշխատակիցներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրները եկել էին սատարելու իրենց իսկ նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցները դեմ են կենտրոնի՝ ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշմանը և տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







