Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:51

Չի բացառվում հանրային հավաքների հետ կապված սահմանափակող միջոցառումներ իրականացվեն․ Արսեն Թորոսյան

Չի բացառվում հանրային հավաքների հետ կապված սահմանափակող միջոցառումներ իրականացվեն․ Արսեն Թորոսյան

«Որոշումների առումով դեռ չշտապենք. որոշումները կայացվում են օրական ռեժիմով, երբեմն՝ ժամային և հնարավոր է՝ ցանկացած պահի այլ որոշում կայացվի։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկրի ղեկավարությունը մտադրություն չունի՞ դադարեցնելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը և փակելու ուսումնական հաստատությունները:

«Չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված: Մենք բազմիցս նշել ենք, որ հանրային առողջությունը և քաղաքացիների առողջությունն ամենակարևորն է ՀՀ-ի գործող կառավարության համար, և որևէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշումից: Որոշումները կկայացվեն և դրանց մասին հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ընդգծեց նախարարը:

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատությունները կրկին փակելու խնդրին, ապա նախարարն ասաց, որ կորոնավիրուսի վարակի մեկ դեպքի հաստատման հետևանքով դասերի դադարեցումը շատ պարզ բացատրություն ուներ. դա արվեց՝ հասկանալու համար, որ լոկալ տրանսմիսիա չի եղել:

«Որոշվեց 5 օրանոց արձակուրդը տեղափոխել առաջ: Հիմա ունենք նոր իրավիճակ, և այսօր որոշում կկայացվի դրան համապատասխան»,- ասաց նա:

Անդրադառնալով հնչող քննադատությունների, թե այլ երկրներում ավելի խիստ միջոցառումներ են անցկացվում՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ շատերը, հավանաբար, չգիտեն այդ միջոցառումների մանրամասները, պարզապես մամուլից վերցրած նյութերն են արտաբերում, բայց ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ:

Նա ևս մեկ անգամ կոչ արեց հետևելու պաշտոնական լրահոսին և ստահոդ տեղեկություններ տարածողներին տուրք չտալու:

Անդրադառնալով կիրակի օրը Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձող անձանց մեկուսացման հարցին՝ նշեց, որ քննարկվում է վերադարձող քաղաքացիներին հատուկ տեղում մեկուսացնելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել, կկայացվի, կհայտարարեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+