Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:14

Կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան

Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այսօր կառավարության նիստից հետո Արսեն Թորոյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփում ունեցած անձանց մեկուսացման հարցին։

«Էպիդ զոնաներից Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել, ինչպես հնարավոր չէ իրականացնել բոլոր երկրներում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է հակահամաճարակային միջազգային խորհուրդներին համապատասխան և մեկուսացում ցուցված է միայն հաստատված դեպքով հիվանդի հետ անմիջական առնչություն ունեցած անձանց։

Անդրադառնալով երեկ արձանագրված վարակի երեք դեպքերով հիվանդ անձանց հետ շփում ունեցած անձանց մեկուսացմանը՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ երեկվանից սկսել են իրականացնել մեկուսացում։

«Արդեն մեկուսացում իրականացվել է, բայց շարունակվում են երեք պացենտների հետ անմիջական շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու աշխատանքները։ Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, որոնցից գրեթե բոլորը հայտնի են և հենց հիմա էլ տեղի է ունենում մեկուսացում»,- ասաց նախարարը։

Նախարարը հայտնեց նաև, որ Իտալիայի քաղաքացու հետ շփում ունեցած անձանց շրջանակն էլ է մեծ, բայց բոլորն էլ մեկուսացվել են իրենց բնակավայրում։

«Բնակավայրն առանձնացված շենք է, այնտեղ ուրիշ մարդիկ չեն ապրում և բնակարաններից դուրս չեն գա երկու շաբաթ»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացված են 43 անձ Ծաղկաձորում, 6 ընտանիք` Երևանում. չի բացառվում` 10-20–ով էլ ավելանա մեկուսացվածների թիվը։

Նա հայտնեց նաև, որ կորոնովիրուսով վարակված 4 անձինք էլ Նորքի ինֆեկցիոնում են բուժում ստանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+