Մարտի 12-ի կառավարության նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ այս սեզոնի համար տեղի ունեցած հրդեհների քանակն աննախադեպ է՝ օրական մինչև 100 դեպք։ Օրինակ, երեկ արձանագրվել է 95 հրդեհ։ Այս հանգամանքը դժվարություն է առաջացնում արագ արձագանքման տեսանկյունից։
Նախարարը նշեց, որ կրակի տարածման հիմնական աղբյուրը գյուղացիների այգիներում կամ հողամասերում տերևների, այլ ավելցուկների այրման գործողություններն են։ Վերջինս դիմեց կառավարությանը, որպեսզի համայնքների ղեկավարներին հանձնարարականներ տրվեն անվտանգության պայմաններին ավելի խիստ հետևելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







