Համաշխարհային հայտնի դիզայներ Ջորջո Արմանին 1,4 միլիոն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Արմանին գումարը փոխանցել է Միլանի երեք բժշկական հաստատություններին, ինչպես նաև Հռոմում Լազզարո Սպալլանցանիի անվան վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտին և Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:
Իտալիայում վերջին օրերի ընթացքում հիվանդացությունների թիվը կտրուկ աճել է: Իտալիայի հյուսիսում տեղական բռնկման հայտնաբերման պահից այս երկրում կորոնավիրուսի տարածումը հսկայական տեմպ է վերցրել: Միայն երկուշաբթի օրը՝ մեկ օրում, վարակվել է ավելի քան 1,5 հազար մարդ: Վարակվածների մեծ մասը (7,985-ից 4,490-ը) դեռ ապրում են Լոմբարդիայի հյուսիսային շրջանում, որտեղ հիվանդանոցներում այլևս չկան բավարար տեղեր ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, որտեղ հայտնվում են վարակվածների 5% -ից 10% -ը:
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 463-ի: Ընդհանուր առմամբ, Իտալիայում հիվանդության տարածման պահից վարակվել է 9172 մարդ: Ներկայումս վերականգվածների թիվը 724 է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







