Հայաստան-Իտալիա չվերթների ժամանակավորապես դադարեցման հարցն այս պահին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեում չի քննարկվում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասացին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեից՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նպատակահարմար չէ Հայաստան-Իտալիա չվերթների ժամանակավոր դադարեցումը՝ պայմանավորված Իտալիայում կորոնավիրուսի լայն տարածվածությամբ։
«Համապատասխան հանձնաժողով կա, եթե գտնեն նպատակահարմար՝ ապա նման որոշում կկայացնեն»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Իտալիայում, կորոնավիրուսով պայմանավորված, կարանտին է հայտարարվել ամբողջ երկրի տարածքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







