Պարագվայի Առողջապահության նախարար Խուլիո Մացոլենին հայտնել է երկրում COVID-19 կորոնավիրուսի առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Կենտրոնական լաբորատորիան հաստատել է COVID19- ի առաջին դեպքը Պարագվայում: Մոտ օրերս մամուլի ասուլիսում ավելի շատ տեղեկություններ կլինեն: Ես կոչ եմ անում քաղաքացիներին հանգստություն պահպանել, կիրառվում են ԱՀԿ-ի կողմից արդեն իսկ վերանայված և հաստատված արձանագրությունները»,-գրել է Մացոնելին Twitter-ի իր էջում:
Առաջին վարակված քաղաքացին, ըստ տեղական լրատվամիջոցների, եկել է Եվրոպայից: Հարավային Ամերիկայում COVID-19 կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Կոլումբիայում, Էկվադորում, Արգենտինայում, Չիլիում, Պերուում և Բրազիլիայում:
Ավելի վաղ Պարագվայում գրանցվել էին հիվանդության յոթ կասկածելի դեպքեր, սակայն թեստերը ցույց էին տվել բացասական արդյունք կորոնավիրուսի համար։ Վերջերս երկիր մուտք գործած ևս 70 մարդ գտնվում է հսկողության ներքո:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել են երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ վիրուսի բռնկման մասին: ԱՀԿ-ն հայտարարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և հիվանդությանը տվել իր պաշտոնական անվանումը՝ COVID-19:
Չինաստանի վարակվածների թիվը գերազանցել է 80.6 հազարը, մահացել է 3070-ը, բուժվել է ավելի քան 55.4 հազար մարդ: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ ՉԺՀ-ից դուրս մահացել է 335 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







