Պետերբուրգյան ռեստորատոր Արամ Մնացականովի Mine ռեստորանն ընդգրկվել է Բեռլինի 33 ռեստորանների ցանկում, որոնք ուղեկցորդ-մեկնաբանողը խորհուրդ է տալիս այցելել, և ստացել «Գդալ և պատառաքաղ» նշագրումը՝ վկայելով հաստատության հարմարավետության և որակի բարձր մակարդակի մասին:
«Մեր @minewineberlin-ը «Michelin 2020» ուղեցույցում է: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին»,-գրել է Արամ Մնացականովը իր ֆեյսբուքյան էջում:
«Այս վայրի տերերն արդեն ունեն ռեստորաններ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, բայց այժմ նրանք հրավիրում են Բեռլինի Կուրֆյուրստենդամ թաղամասի բնակիչներին՝ փորձելու իտալական խոհանոցը` ռուսական ազդեցությամբ: Բացի այդ՝ ռեստորանում կա առաջին կարգի գինիների մեծ ընտրություն», — ասվում է Michelin-ի կայքում:
Mine ռեստորանը գործում է Արևմտյան Բեռլինում 2017 թվականի հունվարից: Արամ Մնացականովը այն բացել է որդու՝ Միխայիլի հետ, ով այժմ հաստատության գլխավոր խոհարարն է:
«Միշլեն» ռեստորանային ուղեցույցը փոքրիկ կարմիր գրքույկ է, որի մեջ երազում են ներթափանցել միլիոնավոր գլխավոր խոհարարներ ամբողջ աշխարհում: Michelin ընկերության ամենավաղ ուղեցույցը լույս է տեսել 1900 թվականին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







