Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև որոշ ապրանքների մասին տեղեկության փոխանակման համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև որոշ ապրանքների մասին տեղեկության փոխանակման համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց ընդունվեց 107 կողմ ձայնով։

Համաձայնագիրը Հայաստանի և մյուս անդամ երկրներին որոշակի տեղեկատվություն ստանալու իրավունք է տալիս, ինչպես նաև սահմանում տեղեկատվություն տրամադրելու պարտականություն:  Չինաստանի և ԵԱՏՄ երկրների կողմից պիլոտային կարգով ընտրվել են այն 10 ապրանքները, որոնց վերաբերյալ նախնական փուլում իրականացվելու է տեղեկատվության փոխանակում: Տեղեկատվությունը հիմնական տրամադրվելու է մաքսային հսկողություն և հետբացթողումային հսկողություն իրականացնելու և այդպիսի հսկողությունն ավելի արդյունավետ և դյուրին դարձնելու նպատակներից ելնելով:

Համաձայնագիրը նաև լայն հնարավորություն է ընձեռում մաքսային հսկողություն և հետբացթողումային հսկողություն իրականացնել։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախագիծը ներկայացնելիս, նշեց, որ այժմ Չինաստանի հետ տեղեկատվության փոխանակումը բավարար մակարդակի չի: Անանյանի խոսքով՝ շատ դեպքերում տնտեսավարողների համար ուղարկվող հարցումների պատասխանները կամ ուշանում են, կամ չեն տրվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+