Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Սփյուռքահայ 20 երիտասարդ հնարավորություն կունենա 1 տարով աշխատել ՀՀ կառավարման համակարգում

Սփյուռքահայ 20 երիտասարդ հնարավորություն կունենա 1 տարով աշխատել ՀՀ կառավարման համակարգում

Սփյուռքում ապրող և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 20 երիտասարդ հնարավորություն կունենա մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Զարեհ Սինանյանը նշեց, որ առաջին անգամ կառավարությունը սկսում է պրակտիկայի ծրագիր, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մեր հայրենակիցներին պրակտիկանտի կարգավիճակով ներգրավել ՀՀ կառավարական համակարգում։

«իԳործ» ծրագրում ներգրավված են բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները՝ բացի ՀՀ պաշտպանության նախարարությունից և ատոմային էներգետիկայի հետ առնչվող կառավարական մարմնից:

Սփյուռքի գործերի հանձնակատարը նշել է, որ նախարարություններն ու գերատեսչություններն ուղարկել են իրենց կարիքների ցուցակը, թե ինչ մասնագետների անհրաժեշտություն ունեն:

«Կառավարությունն ընտրված 20 անձանց համար հոգում է և՛ ՀՀ տեղափոխվելու, և՛ 336 հազար դրամով կեցության ծախսերի գումարը, որպեսզի հնարավոր դարձնի այս մարդկանց համար Հայաստանում աշխատելն ու ապրելը: Ծրագիրը կմեկնարկի 2020թ. հուլիսի 1-ին, կավարտվի 2021թ. հունիսի 30-ին»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: Ծրագրին դիմելու համար պետք է անցնել հղմամբ և լրացնել հայտադիմումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+