Հայ-վրացական սահմանին կուտակված բեռնատարները մինչև օրվա վերջ կհատեն սահմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ Կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ վրացական կողմն աշխատանքներ է տանում և հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր։
«Դրանց մի մասը, հավանաբար, տեղեկանալով, որ փակ է նաև մեր հարավային սահմանը և որոշակի արտադրանքի պահանջարկ կլինի նաև մեր ներքին շուկայում, որոշել են, որ չեն շարունակելու ճանապարհը: Մեր տեղեկություններով մոտ 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», — ասաց Տիգրան Խաչատրյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ բիտումի ներմուծման հետ կապված խնդրին՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա։
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







