Թուրքիան անմիջական սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Թուրքիան մեզ համար անվտանգության ուղղակի սպառնալիք է և նրա գործելաոճի հետևանքներին մենք ականատես ենք եղել դեռ 100 տարի առաջ մեր իսկ մաշկի վրա»,-հայտարարել է պատգամավորը։
Հայրապետյանի խոսքով՝ ներկայումս Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում ամբողջությամբ կրկնում է 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ Օսմանյան կայսրության կողմից տեղի ունեցած ոճրագործությունները։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հանդիպմանը՝ այն անվանել է չակերտավոր պատմական ակնարկ, որը, ըստ էության, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: «Թուրքիան մշտապես՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր, փորձել է գերազանցապես ներգրավված լինել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, սակայն դա նրան երբևէ չի կարող հաջողվել»,-ասել է նախարարը։
Հայրապետյանն ընդգծել է, որ Թուրքիան ունի հստակ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշում և իր գործելաոճով հստակ արտահայտել է այն։ «Թուրքիայի լավագույն ներդրումը կլինի Արցախյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից հնարավորինս հեռու մնալը, քանի որ բացի վնասից, Թուրքիա այլ ազդեցություն ունենալ չի կարող»,-ասել է պատւամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







