Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:43

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Ինչպես մարտի 3-ին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտին, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է գտնել այդ հարցի լուծումը։ Ես հանդիպել եմ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի դեսպանների հետ, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին խոսում էր ինձ հետ այս հակամարտության մասին և այն մասին, թե ինչպես են նրանք իրենց երկրներում տեսնում ընդհանուր պատկերը», — ասել է նա:

Ինչպես նշել է Գիլմորը, ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ չպետք է լինի այդ հակամարտության ռազմական լուծում:

«Պետք է լինի հակամարտության դիվանագիտական լուծում։ Մինսկի խումբը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից: Ես համանախագահների հետ հանդիպել եմ ավելի վաղ, և կարծում եմ, որ կրկին կհանդիպենք։ Բայց քանի դեռ նրանք շարունակում են դիվանագիտական բանակցություններ վարել, համենայնդեպս, մենք այնտեղ հետագա սրացում չենք տեսնի։ Եվ այդ պատճառով մեր դիրքորոշումն այն է, որ պահպանենք կայուն իրավիճակը, ապահովենք կողմերի միջև բանակցությունները և պարզենք՝ կկարողանանք արդյոք դիվանագիտական լուծում գտնել, այլ ոչ թե ռազմական», — ասել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+