Կորոնավիրուսի կասկածանքով երեկ ևս 8 անձ թեստավորում է անցել՝ բոլորը բացասական պատասխանով։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- գրել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի:
««Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են: Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը․ վարակակիրը Իրանից Հայաստան վերադարձ ՀՀ 29-ամյա քաղաքացի է, ևս 31 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փալիս» հյուրանոցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







