«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները, քանի որ Իսրայելի քաղաքացիները վերադարձնում են տոմսերը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ ճամփորդություններից, հատկապես դեպի այն երկրներ, որտեղ ավելի արագ է տարածվում կորոնավիրուսը։
«ՈՒղևորներիի տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների»,- գրել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից վարակվածության առաջին դեպքը՝ Թեհրանից Հայաստան վերադարձած ՀՀ 29-ամյա քաղաքացու մոտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







