Հանրապետության առանձին շրջաններում մարտի 2-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։ Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Օդի ջերմաստիճանը 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Մայրաքաղաքում մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև, մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայութան պետ Գագիկ Սուրենյանն էլ հայտնել է, որ վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։
«Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում»,- գրել է Սուրենյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







