Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարությունն այսօր՝ մարտի 1-ին, հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվածների հիշատակին:
Արարողությանը մասնակցեցին նաև վարչապետըի տիկին Աննա Հակոբյանը, Կառավարության անդամներ, ՔՊ անդամներ, ԱԺ պատգամավորներ և այլք։
Նշենք, որ այս տարի նախատեսվում է տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որը կստեղծի Ալբերտ Վարդանյանը: Արձանը կկոչվի «Ազդեցություն և հակազդեցություն» և տեղադրվելու է Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում:
Նշենք, ոչ 2008 թվականի մարտի1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում տեղի էին ունեցել զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ: Իրադարձությունների հետևանքով զոհվել է 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվել էր արտակարգ դրություն՝ 1 ամիս ժամկետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







