ՀԱԿ փոխնախագահ Լևոր Զուրաբյանը կոչ է արել այսօր հավաքվել և շարժվել դեպի Մյասնիկյանի արձան՝ ծաղիկներ խոնարհելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Այս մասին Զուրաբյանը գրառում է արել իր Ֆեյսբուքյան էջում։
«Ժողովուրդ ջան, մարտի 1-ի մեր նահատակների հիշատակը հարգելու համար այսօր բոլորս հավաքվում ենք Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 16:00-ին: Պատարագից հետո երթով կգնանք դեպի Մյասնիկյնի արձան, որտեղ ժամը 17:00-ին ծաղիկներ կդնենք»,- գրել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեղարկել էր ժամը 18։00-ին նախատեսված քայլերթը՝ Հանրապետությունում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատման պատճառով։
Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացու մոտ այսօր գիշերը հաստատվել է կոնոավիրուսով վարակվածության փաստը։ Իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, քաղաքացին գտնվում է հստողության տակ, մեկուսացվել են նաև Իրանից Հայաստան վերադարձած ևս 32 քաղաքավի Ծաղկաձորի «Գոլսեն Փալիս» հյուրանոցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







