Վրացի բժիշկները բացահայտել են երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացին Իտալիայի տարածքում վարակվել է վիրուսով։ «Նրա առողջական վիճակը բավարար է», — ասել է Գամկրելիձեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







