Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պատմաբան Վահե Լորենցը:
«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․
Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․
Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա:
Կարապետյանը 58 տարեկան էր: Ըստ տեղեկությունների քաղցկեղ ուներ, հիվանդանոց են տեղափոխել գիշերը, այսօր կեսօրին նա մահացել է:
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով՝ բնությունը ուսումնասիրելու նպատակով։
Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







