«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Աստղիկ Բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ հավելելով, որ մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը,- ասել է նա։
Ասատուր Ասատրյանը նշել է նաև, որ դեռ հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը, սակայն 90 տոկոսով հավանական է, որ կորոնավիրուս չէ։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ԲԿ-ում Իրանի քաղաքացի է մահացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







