Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Ապրիլից կմեկնարկի ԳՄՀԸ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը

Ապրիլից կմեկնարկի ԳՄՀԸ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) պատվիրակությանը՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Քրիստոֆ Բայերի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, պատվիրակության կազմում էին ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի պատասխանատուները, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայիս տարածաշրջանային ղեկավար Կառստեն Պոսսեն։

Վ․ Տերտերյանը կարևորել է GIZ-ի հետ համագործակցության բարձր մակարդակը և ընդգծել, որ երկարամյա համատեղ աշխատանքի լայն շրջանակը թույլ է տալիս GIZ-ի հետ համագործակցությունը, հատկապես տեղական ժողովրդավարության զարգացման գործընթացներում, առաջնայիններից մեկը համարել։ 

«Կարևորում եմ GIZ-ի աջակցությունը հատկապես Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքներում։ Արձանագրված ցուցանիշները լավ նախադրյալներ են ստեղծում՝ դրանք ավելի մեծ թափով և հետևողականությամբ շարունակելու համար»,-ասել է Վ․Տերտերյանը՝ շնորհակալություն հայտնելով Կառստեն Պոսսեին առկա համագործակցության համար։

«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի նորանշանակ տարածաշրջանային ղեկավար Կլաուս Բայերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ տպավորված է նախորդ ծրագրի արձանագրած շոշափելի արդյունքներով։ Տարածաշրջանային ղեկավարը նշել է, որ խոշորացված համայնքներում ծառայությունների մատուցման բարձր մակարդակով Հայաստանը կարող է մրցակցել անգամ ԵՄ անդամ երկրների հետ և իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը նույն արդյունավետ ձևաչափով՝ Հայաստանի համար կարևոր վարչատարածքային բարեփոխումների ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի։ Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ ապրիլից կմեկնարկի «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը և , որպես ծրագրի հիմնական քաղաքական գործընկեր, քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների համատեքստում նախարարության առաջնահերթությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+