ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին 12-րդ երեխայի ծննդյան առթիվ, զրուցել ծնողների և երեխաների հետ:
«Անչափ ուրախ եմ, որ այցելեցի ձեզ, շատ ուրախ եմ, որ մեր երկրում կան ձեզ պես մայրեր: Շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր բազմանդամ ընտանիքին»,- ասել է Աննա Հակոբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







