Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն աշխատում են սիրիական կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողովի անցկացման ժամկետների համաձայնեցման ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից։
«Կողմերը աշխատանքներ են տանում գագաթնաժողովի օրվա համաձայնեցման ուղղությամբ։ Հենց որ երեք երկրների միջև համաձայնություն ձեռք բերվի, գագաթնաժողովի օրը կհրապարակվի», — ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Նախօրեին ՌԴ փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների՝ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Թեհրանում՝ մարտի սկզբին, եթե լինի թուրքական ղեկավարության համաձայնությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







