Հայ սպային սպանողին ազատ արձակելն ու հերոսացումը Ադրբեջանում բոլոր բարոյական սկզբունքների և մարդկային արժեքների նվաստացում և վիրավորանք է։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այսօր մենք հիշում ենք անմարդկային արարքի՝ ատելության հողի վրա ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տխուր տարելիցը։ Մարդասպանի հետագա ազատ արձակումն ու հերոսացումը Ադրբեջանում բոլոր բարոյական սկզբունքների և մարդկային արժեքների նվաստացում և վիրավորանք է»,-նշվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կուրսերի ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը սպանել է ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







