Հայաստանում Սահմանադրական փոծոխությունների նախագծի հարցով Վենետիկի հանձնաժողովին դիմելու հարցում դեռևս վերջնական քաղաքական որոշում չի ընդունվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մակունցն ընդգծել է, որ հանրաքվեի շրջանակում խոսքը գնում է ընդամենը մեկ հոդվածի մասին, որով պետք է վերականգնվի ՍԴ-ի այն մոդելը, որը հաստատվել է 2015 թ-ի սահմանադրական փոփոխությամբ։
Խմբակցության ղեկավարը նշել է, որ խոսքը գնում է նոր սահմանադրության գործելու մասին։ Նա նաև ընդգծել է, որ բացի Սահմանադրական դատարանից՝իշխանության մյուս մարմինները գործում են նոր սահմանադրության համաձայն։
Մակունցն ընդգծել է, որ 2015-ի ընդունված սահմանադրության նախագիծը՝ ՍԴ-ի մոդելով, որն այժմ չի գործում, ուղարկվել է բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում Վենետիկի հանձնաժողովին և հաստատվել դրական եզրակացությամբ:
Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենց քաղաքական ուժի նպատակն է այնպիսի արշավի կազմակերպումը, որ քաղաքացիներին համոզեն գնալ ընտրատեղամասեր և արտահայտել իրենց դիրքորոշումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







