Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կառուցվող հայկական տաճարի տարածքում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, այժմ պարզվում է նրա ինքնությունը։ Այս մասին հայտնում է«Волгоград онлайн» կայքը։
Անհայտ տղամարդու մարմինը գտել են շինարարական վագոնի ապամոնտաժման ժամանակ։
Միջադեպը տեղի է ունեցել կառուցվելիք տաճարի մոտ գտնվող շինհրապարակում, կրակը մարվել է մինչև շենքին մոտենալը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







