Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 18-ից հասել է 28-ի, ևս մեկ մարդ մահացել է: Այս մասին շաբաթ հայտնել Է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանփուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների առաջին դեպքերի մասին հաղորդումներ են հայտնվել փետրվարի 19-ին: Փետրվարի 21-ի դրությամբ գրանցվել է 4 մահ։
Երկրի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել դեպի Իրաք ուխտագնացությունները նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին շաբաթ հայտնել է Հաջի և ուխտագնացության իրանական կազմակերպության ներկայացուցիչ Մոհամմադ Ազադը։
«Օդային տրանսպորտով դեպի Իրաք ուխտագնացությունները դադարեցվել են», — նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը: Ազադը հավելել է, որ «դադարեցվել է նաև ցամաքային հաղորդակցությունը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







