Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2442-ի, ապաքինվել է 22 888 մարդ: Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն նոր տվյալների՝ մեկ օրում հիվանդությունից մահացել է 97 մարդ, 2230 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից: ՉԺՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 76 936 մարդ։
Վերջին մեկ օրվա ընթացքում մահացու ելքերի ամենամեծ թիվը գրանցվել է Հուբեյ նահանգում ՝ 96 դեպք։
ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակի դեպքեր են հայտնաբերվել 27 երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում, Իրանում։
Իրանում գրանցվել է մահվան 6 դեպք, վարակվածների թիվը հասնում է երկու տասնյակի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







